«We Still in This Bitch», ամերիկացի ռեփեր B.o.B-ի երգն է, համագործակցությամբ ռեփերներ T.I.-ի և Ջուսի Ջեյի հետ։ Այն թողարկվել է 2013 թվականի հունվարի 8-ին, որպես B.o.B-ի «Underground Luxury» կոչվող երրորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլ։ Երգը գրվել է B.o.B-ի, T.I.-ի, Ջուսի Ջեյի և Mike Will Made It-ի կողմից, վերջինս նաև երգի պրոդյուսերն է։
Երգի պրեմիերան կայացել է 2012 թվականի նոյեմբերի 7-ին[1], իսկ նույն ամսում այն ընդգրկվել է B.o.B-ի «Fuck Em We Ball» միքսթեյպում[2]։ 2013 թվականի հունվարի 8-ին երգը թողարկվել է որպես նրա «Underground Luxury» ալբոմի առաջին սինգլ[3]։